ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Ստերիլիզացված, վզկապավոր շները՝ քաղաքում (նկարներ)

Ստերիլիզացված, վզկապավոր շները՝ քաղաքում (նկարներ)
03.09.2013 | 13:15

Երեկ Աբովյան փողոցի «Սթար» սուպերմարկետի մոտակայքում արևի տակ հանգստանում էին կանաչ վզկապներով շներ։ Մենք դիմեցինք թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող «Յունիգրաֆ իքս» ընկերությանը, որտեղից մեզ պատասխանեցին, որ կանաչ վզկապներով թափառող շները ստերիլիզացված են (սերունդ ունենալ չեն կարող) և պատվաստված։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3884

Մեկնաբանություններ